Սիրելի հայ ժողովուրդ եկեք պահենք այն, ինչ ունենք և ոչ թե հալածենք ու ոչնչացնենք մեր ունեցածը: Հիշենք , որ Կամո Սեյրանյանը առաջին հերթին հայ երաժիշտ է , ինչը բազմիցս նա ապացուցել է հենց իր երաժշտությամբ: Իսկ երաժշտությունը, ինչպես գիտենք , կապ չունի ընդհանրապես քաղաքականության հետ: Ես չեմ հանդիպել ինչ-որ թերթում կամ համացանցում, որտեղ նշեին, որ Կամո Սեյրանյանը աշխարhահռչակ երաժիշտների է ծանոթացրել հայկական արվեստին հայկական մաքուր երաժշտությանը: Այդ նույն երաժիշտները ՀՀ. Հրապարակում ունեցան մենահամերգ: Մի տարածեք միայն այն լուրերը, որոնք դեմ են այդ երաժիշտներին: Չէ որ, եթե այս մարդիկ չլինեն, հայ երաժշտության մասին շատ քիչ մարդիկ կիմանան: Իսկ Կամո Սեյրանյանը, նվագելով այդ ադրբեջանցու հետ ,ներկայացնում է հայ արվեստը հայ, երաժշտությունը:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 Մեկնաբանություն