Հոգեբանները մի շարք հետազոտություններ են արել և պարզել են, թե ինչպիսի կանանց չեն սիրում տղամարդիկ:
Ստորև առաջարկում ենք ծանոթանալ այդ տեսակներին:
«Լկտի»
Ամենաիսկական լկտին նա է, ով մեկի անկողնուց «թռչում» է մյուսինը: Նրա համար մեկ է` տղամարդը ամուսնացած է, թե ոչ: Նրա համար միևնույն է` ինչ կմտածեն իր մասին մյուսները: Հարաբերություններ հաստատելիս նա երկար չի մտածում` հատկապես հետևանքների մասին: Նա ստանում է իր չափաբաժին «սերն» ու հեռանում է:
Տղամարդը նրա համար ժամանակ միշտ է գտնում, նվիրում է թանկարժեք նվերներ, սակայն այդ հարաբերությունները երբեք ամուսնությամբ չեն ավարտվում: Այս տեսակի կանանց տղամարդիկ լուրջ չեն վերաբերվում: Նրանց հետաքրքրում են միայն սեռական հարաբերությունները:
«Տիեզերքի կենտրոն»
Էգոիստ կերպար է` միայն իրեն, միայն իր համար:
Այս տեսակի կինը չի ընդունում ոչ մի տեսակի պատճառաբանություն: Նա ընդունակ է քայլելու դիակների վրայով, միայն թե հասնի իր նպատակին:
Այն տղամարդիկ, ովքեր այսպիսի կանանց հետ են ապրում, ի վերջո ատում են թե՛ նրանց, թե՛ իրենց` թուլակամ լինելու համար: Նա անտանելի է, կարծում է, որ երկիրը պտտվում է իր շուրջ: Այսպիսի պահվածքով ստիպում է տղամարդուն, որ նա զղջա իր ընտրության հարցում:
«Մուկիկ»
Լուռ, չերևացող կերպար է, ով պատրաստ է ամեն ինչ անել կողակցի բոլոր պահանջները բավարարելու համար:
Նա բոլոր հարցերում համաձայն է, անգամ կարիք չկա նրա կարծիքը լսել: Նա միշտ հավատարիմ կլինի իր «տիրոջը»:
Ամբողջ կյանքում երջանիկ է, որ ընտրություն անելիս նրան են ընտրել որպես կին: «Մուկիկն» իր ամուսնուն կորցնելու վախից համաձայն է ցանկացած կարգավիճակում լինել և սիրով է ընդունում իր կողմը նետած ուշադրության «փշրանքները»:
Որպես կանոն, այդ աստիճան նվիրվածությունը գնահատված չէ տղամարդկանց կողմից, և նրա հետ կարող են մնալ միայն խղճահարությունից դրդված:
«Կարիերիստ»
Նա պատերազմում է բոլորի հետ, որպեսզի հասնի իր դիրքերին: Ընտանիքը նրա համար երկրորդ տեղում է: Օրվա ցանկացած ժամի կարող են զանգ տալ և խորհուրդներ հարցնել այս կնոջից:
«Կարիերիստ» կինը միշտ ինքնավստահ է և գործնական: Նա անգամ անկողնում է գործերից խոսում, որը ոչ մի տղամարդ չի հանդուրժի: Բացի այդ, տղամարդը սիրում է լինել առաջնորդի դերում:
Այսպիսի կանանց ամուսինները «նստում» են տանը և հետևում երեխաների դաստիարակությանը` երազելով հասարակ և համեստ կնոջ մասին:
«Որսորդուհի»
Նա հմայիչ է և գեղեցիկ է հագնվում: Նա սիրում է սեթևեթել և սիրախաղ անել:
Այս տեսակի կնոջ համար առաջնային նպատակն ամուսնանալն է: Եվ երբ նա հասնում է դրան, կտրականապես փոխվում է` վերածվելով տնային տնտեսուհու, որը կապում է մի ճաշոտ գոգնոց ու այլևս չի հետևում իրեն: «Որսորդուհին» կարծում է, որ նա լուծել է իր խնդիրը` ամուսնանացել է, և կարճ ժամանակ անց նրա տղամարդը դադարում է հետաքրքրվել նրանով և սկսում է փնտրել իսկական «որսորդուհու»:
«Մամուլյա»
Լավ տնային տնտեսուհի է, հրաշալի մայր, օրինակելի կին: Նրա տանը ամեն ինչ իր տեղում է ու կարգին: Նա հասցնում է արդուկ անել, ճաշ եփել, երեխայի դասերին հետևել և ամուսնական պարտականությունները ճիշտ ժամանակին անել: Սակայն այս տեսակի կինն անտեսում է տղամարդուն և սիրային կյանքում պասիվ է: Նա կարևորում է երեխաների առողջությունը և ընդհանուր ընտանիքի գաղափարը:
Որպես կանոն, այս կանանց չեն լքում, որովհետև տունը մաքուր է, ճաշը պատրաստ, մտահոգվելու առիթ շատ չի լինում: Բայց չի բացառվում, որ ժամանակի ընթացքում այս տեսակի կնոջ տղամարդու կողքին հայտնվի սիրուհի, ով ավելի ուշադիր ու ջերմ կլինի նրա նկատմամբ:
«Ձյունե թագուհի»
Նա գեղեցկուհի է, ով կարող է ցանկացածին «իրենով անել»: Նա շատ հանգիստ օգտագործում է սեքսն այլ նպատակների հասնելու համար: Տղամարդուն դիտարկում է որպես իր շահերին հասնելու «միջոց»: «Ձյունե թագուհի» անկողնում թաքցնում է սառնությունը և խաղում բավարարված կնոջ դեր: Նա չի կարող և ի վիճակի էլ չէ իսկապես սիրել, հաճույք ստանալ սիրուց: Այս կնոջ մոտ չոր հաշվարկ է, ես` քեզ, դու` ինձ: Սովորաբար այս տեսակի կանայք ավելի շատ սիրուհու դերում են լինում, բայց այդ դերն էլ է ժամանակավոր:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 Մեկնաբանություն