Ֆեյսբուքը դասվում է այն կայքերի շարքին, որոնք վճարում են կայքում հայտնաբերված որևէ սխալի համար: Մինիմալ վճարը կազմում է 500 ամերիկյան դոլլար, որը սակայն վերջնական չէ: Եթե դուք գտնեք որևէ կարևոր սխալ գումարի չափը կբարձրանա, իսկ այս ամենի մասին ավելի կոնկրետ տեղեկությունները այստեղ, ինչպես նաև գտնված սխալի համար ուղարկել հաղորդագրություն:
Ներկա ժամանակում բոլոր ինտերնետ-կազմակերպություններից Google-ն և Mozilla-ն են վճարում հայտնաբերված թերությունների համար: Google-ն վճարում է սկսած 500$-ից մինչև 3133.7$ Chromium-ի, ինչպես նաև վեբ-սերվիսների համար, ինպիսիք են՝ google.com, youtube.com, blogger.com, orkut.com կայքերը:
Իսկ Mozzilla-ն վճարում է 500$-ից մինչև 3000$ Firefox-ի, Thunderbird-ի և Firefox Mobile-ի համար:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 Մեկնաբանություն